Աշխարհ

Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար

1 րոպեի ընթերցում

Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար

Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի կառավարության մամուլի ծառայությունը։

Նշվում է, 45 միլիոն կանադական դոլարը (մոտավորապես 31,5 միլիոն ԱՄՆ դոլար) կտրամադրվի Ուկրաինայի զինված ուժերին զինամթերքի մատակարարման՝ Չեխիայի նախաձեռնության շրջանակներում։

Բացի այդ, Օտտավան Կիևին կփոխանցի կանադական արտադրության 1,6 միլիոն փամփուշտ։ Եվս 80 միլիոն կանադական դոլար (55,9 միլիոն ԱՄՆ դոլար) կհատկացվի MX-15D թիրախանշման համակարգերի գնման համար։

Այսպիսով, 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Կիևին զենքի մատակարարումների նպատակով Կանադայի հատկացրած միջոցների ընդհանուր գումարը գերազանցել է 5,9 միլիարդ դոլարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում