Եվրոպա

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ն և Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը. Rapporteur

Եվրամիությունն ու Կանադան պլանավորում են խորացնել պաշտպանական համագործակցությունը «Արկտիկայից մինչև Սև ծով»՝ ամրապնդելով գործընկերությունն անվտանգության ոլորտում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Rapporteur լրատվական հարթակը՝ վկայակոչելով համատեղ հայտարարության նախագիծը, որը նախապատրաստվել է Մոնրեալում կայանալիք կողմերի գագաթնաժողովի համար։

«Կանադան և ԵՄ-ն ռազմավարական գործընկերներ են մեր ընդհանուր անվտանգության և պաշտպանության համար պատասխանատվության բարձրացման գործում», - փաստաթղթից մեջբերում է լրատվամիջոցը։

Նշվում է, որ կողմերը «կարագացնեն» անվտանգության և պաշտպանության բնագավառում գործընկերության իրականացումը՝ ընդլայնելով համագործակցությունը համաշխարհային ճգնաժամերի կարգավորման, պաշտպանական արդյունաբերության, ծովային և տիեզերական անվտանգության ոլորտներում։

Փաստաթղթում նաև ասվում է, որ Կանադան շահագրգռված է ընդլայնելու իր մասնակցությունը Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության շրջանակներում իրականացվող առաքելություններին ու գործողություններին։

Տնտեսական համագործակցության, ինչպես նաև անվտանգության, էներգետիկայի ու տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերը կքննարկվեն ԵՄ-Կանադա գագաթնաժողովում, որը Մոնրեալում կանցկացվի հոկտեմբերի 29-30-ը։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Եվրախորհրդարանում ունեցած ամենամյա ելույթի ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն Կանադային կառաջարկի դառնալ առաջին ասոցացված անդամը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում