Թուրքիա

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Կանադայի վարչապետն առաջին պաշտոնական այցով ժամանել է Թուրքիա

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին առաջին պաշտոնական այցն է կատարել Թուրքիա: Առաջին երկկողմ այցի շրջանակում նա այցելել է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:

Նախատեսվում է Մարկ Քարնիի հանդիպումը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Սպասվում է, որ կողմերը կստորագրեն երկու երկրների միջև համագործակցության խորացման մասին հռչակագիր, այդ թվում՝ պաշտպանության և էներգետիկայի ոլորտներում։

Թուրք դիվանագիտական աղբյուրը Reuters-ին հայտնել է, որ հանդիպման արդյունքում երկու երկրների հարաբերությունները կբարձրացվեն ռազմավարական գործընկերության մակարդակի։

Քարնին ակտիվացնում է համաշխարհային առևտրի ընդլայնմանն ուղղված ջանքերը՝ ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմի և բարձր մաքսատուրքերի ֆոնին:

Կանադայի և Թուրքիայի առաջնորդները հուլիսին Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում սկսել են ազատ առևտրի համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները։

Գործակալությունը նշում է, որ Թուրքիան, իր հերթին, շահագրգռված է պաշտպանական արդյունաբերության, միջուկային էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտներում ներդրումների ներգրավմամբ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում