Թուրքիա

Բաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել

1 րոպեի ընթերցում

Բաթումում թուրք ֆուտբոլասերների հետ բախումների հետևանքով երեք ոստիկան է տուժել

Բաթումում թուրք երկրպագուների ագրեսիվ գործողությունների հետևանքով երեք ոստիկան վնասվածքներ է ստացել, 16 թուրք երկրպագու ձերբակալվել է, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Երկրպագուները քաղաք էին ժամանել «Բեշիկթաշ» և իսրայելական «Հապոել Բեեր Շևա» ֆուտբոլային ակումբների միջև հանդիպմանը մասնակցելու համար։

Վրաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ դեռևս հանդիպումից առաջ թուրք երկրպագուները Բաթումի փողոցներով աղմկոտ երթ էին կազմակերպել։ Ոստիկանների՝ կարգուկանոն պահպանելու պահանջից հետո երկրպագուներից մի քանիսը նրանց հետ ֆիզիկական բախման մեջ են մտել։ Արդեն մարզադաշտում թուրք երկրպագուները շարունակել են բռնությամբ ուղեկցվող գործողությունները՝ կոտրելով պլաստմասե նստատեղերը և դրանք նետելով ոստիկանների ուղղությամբ։

«Ոստիկանությունը բռնությունները կանխելու նպատակով ձեռնարկել է պատասխան միջոցներ, այդ թվում՝ կիրառել հատուկ միջոցներ», - հայտարարել է նախարարությունը։

Տեղի ունեցածի կապակցությամբ Թուրքիայի և Վրաստանի արտաքին գործերի նախարարներ Հաքան Ֆիդանը և Մակա Բոճորիշվիլին հեռախոսազրույց են ունեցել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում