Հայկական E-Auto-ն ընդլայնվում է տարածաշրջանում. HONGQI-ի պաշտոնական ներկայացուցչությունը բացվել է Վրաստանում
5 րոպեի ընթերցում

E-Auto ընկերությունն ընդլայնում է իր գործունեությունը տարածաշրջանում՝ դառնալով HONGQI ավտոմեքենաների միակ պաշտոնական ներկայացուցիչը նաև Վրաստանում։ Թբիլիսիում բացվել է բրենդի պաշտոնական ցուցասրահը՝ ազդարարելով ընկերության տարածաշրջանային էքսպանսիայի նոր փուլը։

Այս ընդլայնման հիմքում Հայաստանում հաջողությամբ ներդրված բիզնես մոդելն է, որն առաջնահերթություն է տալիս հաճախորդի վստահությանը, բարձրակարգ սպասարկմանն ու երկարաժամկետ հարաբերություններին՝ ավտոմեքենայի ընտրությունից մինչև հետագա շահագործման ամբողջ ընթացքը։ 2025 թվականին E-auto-ն Հայաստան է ներմուծել շուրջ 800 էլեկտրական մեքենա՝ ինչը կազմել է պաշտոնական ներկայացուցիչների կողմից ներմուծված էլեկտրամոբիլների շուրջ 35%-ը։ 2026-ին ընկերությունը շարունակում է պահպանել առաջատար դիրքը:

«E‑Auto-ն առաջին հայաստանյան ավտոդիստրիբյուտորն է, որը Վրաստանում բացում է պաշտոնական ցուցասրահ։ Հայաստանում մեզ հաջողվել է կառուցել այնպիսի բիզնես մոդել, որի կենտրոնում վարորդն է՝ մեր հաճախորդը, նրա վստահությունն ու հարմարավետությունը։ Մենք համոզված ենք, որ ավտոմեքենա գնելու որոշումը նաև վստահության հարց է, և այդ վստահությունը պետք է արդարացնել ամեն օր», - նշում է E-Auto-ի համահիմնադիր և տնօրեն Գևորգ Աղաջանյանը։

«Այսօր հատկապես հպարտ ենք, որ Հայաստանում ձևավորված և հաջողությամբ կիրառված մեր մոտեցումը գնահատվել է միջազգային գործընկերոջ կողմից և դարձել տարածաշրջանային ընդլայնման հիմք։ Մենք ցանկանում ենք ապացուցել, որ հայկական բիզնեսը կարող է ոչ միայն հաջողության հասնել սեփական երկրում, այլև մրցունակ լինել տարածաշրջանում, սահմանել նոր չափանիշներ և արժանանալ այլ երկրների հաճախորդների վստահությանը։ Վրաստանը մեզ համար այդ ճանապարհի կարևոր քայլն է», - հավելում է ընկերության համահիմնադիրը։

HONGQI-ի պաշտոնական ցուցասրահը Վրաստանում գործում է Թբիլիսիի Շեշելիձեի փողոց 10 հասցեում։

«E-Auto-ի հետ մեր համագործակցությունը հիմնված է տարիների ընթացքում ձևավորված վստահության, ընդհանուր արժեքների և հաճախորդի շահերը առաջնային համարելու սկզբունքի վրա։ Միասին մենք մշակել ենք հաջողված մոտեցում, որը համատեղում է շուկայի խորքային իմացությունը, մասնագիտական սպասարկումն ու հաճախորդներին տրամադրվող երկարաժամկետ աջակցությունը։ Համոզված եմ, որ այս փորձը ամուր հիմք կդառնա նաև Վրաստանում HONGQI-ի հաջողության համար», - ասել է HONGQI-ի մայր գործարանի՝ FAW ընկերության՝ Արևելյան Եվրոպայում գլխավոր տնօրենի տեղակալ Լու Ժիգուանը:

Ընկերության ընդլայնումը նոր առավելություններ է ստեղծում նաև երկու երկրների վարորդների համար։ Հայաստանում E-Auto-ից HONGQI ավտոմեքենա ձեռք բերած հաճախորդները հնարավորություն կունենան օգտվելու պաշտոնական երաշխիքային սպասարկումից նաև Վրաստանում, և հակառակը՝ Վրաստանում ձեռք բերված ավտոմեքենաները կսպասարկվեն նաև Հայաստանում։ Այս մոտեցումը ոչ միայն բարձրացնում է ճանապարհորդությունների հարմարավետությունն, այլև արտահայտում է ընկերության հոգատարությունն իր հաճախորդների նկատմամբ՝ ապահովելով վստահելի սպասարկում նաև երկրի սահմաններից դուրս։

Հավելենք, որ սույն թվականի օգոստոսին E-Auto ընկերությունը, շուրջ 5 մլն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելով, Երևանում բացել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնը՝ գրեթե 3000 քառակուսի մետր ընդհանուր տարածքով։ Կենտրոնը ներառում է ֆլագմանային ցուցասրահ, տեխնիկական սպասարկման կենտրոն և ավտոմեքենաների ներկման մասնագիտացված կայան։
Երևանում E-auto-ի հասցեներն են՝ Ռուբինյանց 40/3 և Դավիթ Բեկ 138/4: Ընկերությունը HONGQI Էլեկտրամոբիլների համար տրամադրում է մինչև 8 տարի կամ մինչև 150․000 կիլոմետր պաշտոնական երաշխիք։

Համագործակցելով Հայաստանում գործող գրեթե բոլոր առաջատար բանկերի հետ՝ E-auto-ն իր հաճախորդներին տրամադրում է նաև ավտովարկ ձևակերպելու հատուկ հնարավորություն՝ սկսած 0% կանխավճարից։
Հավելյալ տեղեկատվությունը հասանելի է www.hongqi.am կայքում, Facebook-յան էջում և +37410330330, +37491330330 հեռախոսահամարներով։
E-auto ընկերության մամուլի ծառայություն՝ [email protected]