Երևան

Երևանի արևելյան մուտքի հատվածում տնկվել է 350 ծառ և 350 թուփ

1 րոպեի ընթերցում

Երևանի արևելյան մուտքի հատվածում տնկվել է 350 ծառ և 350 թուփ

Երևանի արևելյան մուտքի հատվածում՝ շուրջ 1․5 հեկտար տարածքի վրա հիմնվել է նոր կանաչ գոտի։ Ծառատունկին մասնակցել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից՝ նշելով, որ ծառատունկի ընթացքում տնկվել է շուրջ 350 ծառ և 350 թուփ։ Տարածքն ապահովված է ոռոգման նոր համակարգով։ 

Քաղաքապետարանից նշում են, որ ծառերի մի մասն աճեցվել է քաղաքային տնկարանում։ Տնկվել են հասուն և արժեքավոր ծառեր։ Նորաստեղծ կանաչ գոտու հարևանությամբ՝ քաղաք մտնող այս հատվածում կկառուցվի նաև նոր ավտոկայանատեղի։

Այն կլինի ամենամեծ ավտոկայանատեղիներից մեկը Երևանում՝ շուրջ 1․5 հա։

Այստեղից արագընթաց ավտոբուսներով հնարավոր կլինի մարդկանց տեղափոխել մայրաքաղաք։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում