Երևան

Երևանի արևելյան մուտքի հատվածում կիրականացվի ծառատունկ

1 րոպեի ընթերցում

Երևանի արևելյան մուտքի հատվածում կիրականացվի ծառատունկ

Երևանի արևելյան մուտքի հատվածում նոյեմբերի 24-ին ժամը 11:00-ին կիրականացվի ծառատունկ՝ տարածքում նոր կանաչ գոտի ստեղծելու նպատակով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ ընդգծելով, որ միջոցառման շրջանակում նախատեսվում է ընդլայնել մայրաքաղաքի կանաչ տարածքները՝ նպաստելով քաղաքի բնապահպանական միջավայրի բարելավմանը։

Երևանի կանաչապատման աշխատանքները շարունակական բնույթ են կրում։ 2022–2025 թվականների ընթացքում մայրաքաղաքում ստեղծվել է շուրջ 60 հեկտար նոր կանաչ տարածք, տնկվել՝ 25 000 ծառ և 250 000 թուփ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում