Եղվարդի խճուղում միջին նորոգումներ են իրականացվում
1 րոպեի ընթերցում

Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ մեծածավալ աշխատանքներն ընդգրկում են նաև մայրաքաղաքի կարևոր ճանապարհահատվածներից մեկը՝ Եղվարդի խճուղին:
«Ինչպես մյուս փողոցներում, այստեղ ևս, ուղղվում են դիտահորերի նիշերը: Երթևեկությունն անխափան կազմակերպելու նպատակով փոսային նորոգումն արվում է գիշերը»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։