Երևան

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

2 րոպեի ընթերցում

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ, Հայաստանի համայնքների միության նախագահ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի քաղաքապետի ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 30-ամյակի առթիվ։

Ուժեղ պետություն ունենալու համար անհրաժեշտ են ուժեղ համայնքներ, որոնք կարողանում են ինքնուրույն որոշումներ կայացնել, արդյունավետ տնօրինել իրենց ռեսուրսները և պատասխանատվություն ստանձնել սեփական զարգացման համար։

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է։ Համայնքային մակարդակում է ձևավորվում պետության և քաղաքացու ամենօրյա կապը։

Այսօր մեր առաջնահերթություններից է ապակենտրոնացման գործընթացին գործնական բովանդակություն հաղորդելը։ Համայնքների ընդլայնվող լիազորությունները պետք է ապահովված լինեն համապատասխան ֆինանսական միջոցներով, կառավարման կարողություններով և արդյունավետ գործիքներով։ Կարևոր է նաև, որ համայնքները կարողանան իրենց փորձն ու խնդիրները ներկայացնել միասնական դիրքերից և մասնակցել ոլորտային քաղաքականությունների ձևավորմանը։

Հայաստանի համայնքների միության կարևոր առաքելությունն այս գործընթացում համայնքների շահերի ներկայացումն ու պաշտպանությունն է, նրանց կարողությունների զարգացումը և համագործակցության նոր հնարավորությունների ստեղծումը։

Վստահ եմ, որ համայնքների հետևողական աշխատանքի, պետական կառույցների հետ արդյունավետ գործընկերության և բնակիչների ակտիվ մասնակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի ինքնուրույն, կենսունակ և զարգացող համայնքներ։

Շնորհակալություն եմ հայտնում համայնքային կառավարման համակարգի բոլոր ներկայացուցիչներին՝ իրենց ամենօրյա պատասխանատու աշխատանքի համար։

Շնորհավորում եմ բոլորիս Տեղական ինքնակառավարման օրվա առթիվ»։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում