Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության մի խումբ աշխատակիցների պարգևատրել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է․
«Փրկարարի օրվա առթիվ, Երևան համայնքին մատուցած ծառայությունների և մասնագիտական բարձր պատասխանատվության համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Էրեբունի-Երևան 2800-ամյակի հուշամեդալով է պարգևատրել և «Երևան քաղաքի պատվավոր փրկարար» կոչումներ է շնորհել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության մի շարք աշխատակիցների»։