Երևան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

1 րոպեի ընթերցում

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Սարյան փողոցի այն հատվածը, որտեղ նախկինում ապօրինի շինություն էր կառուցվել, այժմ վերադարձվել է հանրությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ մայրաքաղաքի այս հատվածում բացված «Ecostation» անվամբ յուրօրինակ փոքրիկ այգին այցելուներին կներկայացնի Հայաստանի բնության բազմազանությունը։ 

«COP17-ի համար ստեղծված այս յուրահատուկ հանրային տարածքում՝ Երևանի սրտում, միավորվել են հայկական տափաստանները, մարգագետիններն ու անտառները։ Տեղական բույսերի կողքին այցելուներն այստեղ կգտնեն նաև փոքրիկ ապաստարաններ՝ նախատեսված բվերի և միջատների համար»,– նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։ 

Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի, Կենտրոն վարչական շրջանի, «Ջերմուկ Գրուպ» ընկերության, «UrUrban» և «DSVent» կազմակերպությունների համագործակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում