Երևան

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

1 րոպեի ընթերցում

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է  բնապահպանական համընդհանուր խնդիրներ

Փարիզի փոխքաղաքապետ Օդրի Պուլվարի գլխավորած պատվիրակությանը Երևանի քաղաքապետարանում ընդունել է փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանը։

«Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ հանդիպման ընթացքում  փոխքաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և ֆրանսիական գործընկեր քաղաքների ու շրջանների միջև համագործակցության խորացումը, ինչպես նաև Երևանի և Փարիզի գործընկերությունը։

Կողմերը քննարկել են նաև բնապահպանական համընդհանուր խնդիրներ, ինչպես նաև նախանշել այն ուղղությունները, որոնք հետագայում կնպաստեն համագործակցության նոր նախաձեռնությունների մեկնարկին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում