Երևան

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

1 րոպեի ընթերցում

Տիգրան Ավինյանը կարևորել է, որ մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցումն իրականացնի հայկական ընկերություն

Բոլոր այն տարածքները, որոնք անհրաժեշտ են Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակ կայարանի կառուցման համար, կճանաչվեն հանրային գերակա շահ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Արձանագրենք, որ գերակա շահ հայտարարելու համար անցկացված հանրային լսումները հաջող են անցել։ Գերակա շահ են ճանաչվելու բոլոր այն տարածքները, որոնք անհրաժեշտ են Աջափնյակ կայարանի կառուցման համար։

Անկախ ամեն ինչից՝ հաջորդ տարի պետք է սկսենք շինարարությունը։ Մենք շատ երկար ենք խոսել այս թեմայի մասին։ Հասկանում եմ, որ մետրո կառուցելու գիտելիքը և կարողությունը մենք կորցրել ենք, բայց կարևոր պայման է՝ Աջափնյակի կայարանի կառուցումը պետք է իրականացնի հայկական ընկերություն։ Չենք ցանկանում սահմանափակվել միայն Աջափնյակի կայարանով, ուզում ենք ունենալ մարդիկ, որ հասկանում են՝ ինչպես մետրոպոլիտեն կառուցել, և այդ կարողությունը զարգացնենք Հայաստանում»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում