Երևան

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

1 րոպեի ընթերցում

Երևանի փոխքաղաքապետն ու Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահները քննարկել են համագործակցությանը վերաբերող հարցեր

Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանն ընդունել է Լիոնի մետրոպոլիայի փոխնախագահներ Օլիվիե Արաուժոյի և Բաստիեն Ժուանի գլխավորած պատվիրակությանը: 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Երևանի և Լիոնի մետրոպոլիայի միջև ընթացիկ համագործակցային հարցերը:

Երևանի փոխքաղաքապետը կարևորել է կողմերի միջև գործընկերությունը՝ ընդգծելով առկա համաձայնագրով իրականացվող ծրագրերն աշխուժացնելու անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում