Քաղաքականություն

Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանն ԱԺ-ում ներկայացրել է Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն Ազգային ժողովի լիագումար նիստում ներկայացրել է «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտաքին գերատեսչության ղեկավարն իր ելույթում հիշեցրել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 2026 թվականի հունվարի 22-ին։

«Խաղաղության խորհրդի նպատակն աշխարհի տարբեր անկյուններում խաղաղություն հաստատելն է։ Խորհուրդն այս պահի դրությամբ ունի 28 անդամ։ Անդամակցությունը երեք տարի ժամկետով է։ Խաղաղության խորհրդում կամավոր նվիրատվությունների մեխանիզմ է սահմանված։ Հայաստանի Հանրապետության կողմից այս խորհրդում մինչև այժմ ոչ մի նվիրատվություն չի եղել։

Մեզ համար Խաղաղության խորհուրդը նաև Միացյալ Նահանգների և անդամ մյուս երկրների հետ քաղաքական երկխոսության և գործակցության առաջխաղացման լավ հարթակ է»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Խաղաղության խորհուրդը ստեղծվել է 2026 թվականին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ։ Խորհրդի պաշտոնական կայքում նշվում է, որ այն ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել հուսալի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն հակամարտությունից տուժած կամ սպառնալիքի տակ գտնվող տարածքներում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում