Երևանում հանդիպել են ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների ԱԳ նախարարը
1 րոպեի ընթերցում

Երևանում կայացել է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի առանձնազրույցը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳՄԱ նախարարության մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Մեկնարկել է Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Թոմ Բերենդսենի այցը Հայաստան:
ԱԳՄԱ նախարարությունում կայացել է նախարար Արարատ Միրզոյանի և Թոմ Բերենդսենի առանձնազրույցը»,- հայտնել է Բադալյանը:
Նախարարների առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը՝ պատվիրակությունների մասնակցությամբ:
Հայաստանի ԱԳՄԱ նախարարն ու Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարը հանդիպումից հետո հանդես կգան մամուլի ասուլիսով։