Ֆրանսիայի իշխանություններն ըստ անհրաժեշտության կշարունակեն տարբեր շրջաններում պարետային ժամ սահմանել
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի իշխանությունները, կախված բողոքի ցույցերի հետ կապված իրավիճակից, կշարունակեն խոշոր քաղաքների առանձին շրջաններում պարետային ժամ սահմանել, ինչպես դա արվում էր մինչև հոկտեմբերի 24-ի ցույցերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին BFMTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը։
«Առաջիկա օրերին իրավիճակը էապես չի փոխվի։ Պարետային ժամը, բնականաբար, կսահմանվի», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ իրավիճակը կգնահատվի՝ հաշվի առնելով յուրաքանչյուր առանձին շրջանում հասարակական կարգի խախտման ռիսկերը։
Հոկտեմբերի 24-ին Ֆրանսիայի ողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ արհմիությունների և ուսանողական շարժումների մասնակցությամբ։
Հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո երկրի ներքին գործերի նախարարությունը խոստացել էր հասարակական կարգի պահպանության մեջ ներգրավված ոստիկանների և ժանդարմների թիվը 10 հազարից հասցնել 70 հազարի։ Բազմաթիվ քաղաքներում իշխանություններն արգելել էին փողոցային հավաքները և պարետային ժամ սահմանել։
Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 24-ի ցույցերին մասնակցել է 410 հազար մարդ, մինչդեռ Աշխատանքի համընդհանուր համադաշնությունը (CGT) մասնակիցների թիվը գնահատել է 800 հազար։