Աշխարհ

Փարիզից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն

1 րոպեի ընթերցում

Փարիզից ոչ հեռու տեղի ունեցած հրաձգությունը հետաքննվում է որպես հնարավոր ահաբեկչություն

Փարիզից 20 կմ արևմուտք գտնվող Տրապ քաղաքում հրաձգության հետևանքով առնվազն 1 մարդ զոհվել է, 4-ը՝ վիրավորվել։ Ֆրանսիայի դատախազները միջադեպը դիտարկում են որպես հնարավոր ահաբեկչություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24 պարբերականը։

«Մի անձ իր մեքենայից կրակ է բացել իր ճանապարհին գտնվող բազմաթիվ մարդկանց ուղղությամբ՝ Տրապ և Լա Վերիեր քաղաքներում», - Instagram-ում գրել է Տրապի քաղաքապետ Ալի Ռաբեհը։

Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է մոտակա Կուանիեր քաղաքում այն բանից հետո, երբ առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում Տրապ և հարևան Լա Վերիեր քաղաքներում կրակել էր անցորդների վրա։

Տեղի դատախազությունը հայտնել է, որ հրաձգությունը հետաքննվում է որպես ենթադրյալ ահաբեկչական հարձակում։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դատապարտել է հարձակումը։ Սոցցանցերում գրառման մեջ նա երախտագիտություն է հայտնել իրավապահներին՝ նշելով, որ գործով զբաղվում է ահաբեկչության դեմ պայքարի հարցերով ազգային դատախազությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում