Ֆրանսիայի և Բրիտանիայի կործանիչները մասնակցել են միջուկային ուժերի համատեղ զորավարժություններին
1 րոպեի ընթերցում

Բրիտանական Typhoon կործանիչները ֆրանսիական Rafale ինքնաթիռների հետ մասնակցել են միջուկային զսպման ուժերի համատեղ զորավարժություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հոկտեմբերի 23-ին հայտարարել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Կատրին Վոտրենը։
«Առաջին անգամ Թագավորական ռազմաօդային ուժերի Typhoon կործանիչները Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի Rafale կործանիչների հետ մասնակցել են մեր ռազմավարական ավիացիոն ուժերի կազմակերպած զորավարժություններին», - գրել է նա X սոցիալական հարթակում։
Վոտրենը հավելել է, որ սա վճռորոշ քայլ է Ֆրանսիա-Մեծ Բրիտանիա պաշտպանական համագործակցության համար և ցույց է տալիս Եվրոպայում անվտանգության ապահովման հարցում երկրների հանձնառությունը։
Ըստ որոշ ԶԼՄ-ների, որ խոսքը «Ռամմի» զորավարժությունների մասին է, որոնց նպատակն էր միջուկային հարվածի նմանակումը։ Զորավարժություններն անցկացվել են հոկտեմբերի 20-ի երեկոյան Միջերկրական ծովի երկնքում։
2024 թ. հուլիսին Լոնդոնն ու Փարիզը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը միջուկային զինանոցների ոլորտում։