Եվրոպա

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

2 րոպեի ընթերցում

Իսպանիան և Իտալիան դադարեցրել են փոխադարձ սահմանային վերահսկողությունը

Իսպանիան և Իտալիան որոշել են չերկարաձգել փոխադարձ սահմանային վերահսկողությունը, որը սահմանվել էր այն բանից հետո, երբ Հռոմը դժգոհություն հայտնեց ամռանը Մարոկկոյից իսպանական Սեուտա անկլավ տասնյակ հազարավոր միգրանտների հոսքի կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին X-ում հայտնել է Իսպանիայի ներքին գործերի նախարարությունը։

«Իսպանիան համաձայնության է եկել Իտալիայի հետ սահմանային վերահսկողությունը չեղարկելու շուրջ», - ասվում է Իսպանիայի և Իտալիայի ՆԳ նախարարներ Ֆեռնանդո Գրանդե Մառլասկայի և Մատեո Պիանտեդոզիի հեռախոսազրույցի արդյունքների շուրջ հրապարակված հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 23-ին, ժամը 00:00-ին։

Ինչպես հաղորդում են եվրոպական ԶԼՄ-ները, Պիանտեդոզին և Գրանդե Մառլասկան պայմանավորվել են, որ գործող սահմանափակումները չեն երկարաձգվելու։ Բացի այդ, նախարարները պայմանավորվել են միգրանտների վերաբերյալ տեղեկություններ փոխանակելու շուրջ՝ Շենգենյան գոտում անվտանգությունն ապահովելու նպատակով։

Անցած շաբաթ վերահսկողությունը վերացնելու հարցը քննարկել էին Իսպանիայի և Իտալիայի վարչապետներ Պեդրո Սանչեսն ու Ջորջիա Մելոնին։ Ավելի վաղ երկու երկրները սահմանափակումները երկարաձգել էին մինչև հոկտեմբերի 22-ը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում