Միացյալ Նահանգներ

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Պուտինը Ուիթքոֆին չի հանձնել ուկրաինական կարգավորման վերաբերյալ առաջարկներ պարունակող փաստաթղթեր. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին չի հանձնել որևէ փաստաթուղթ, որը ներառում էր ռուսական կողմի առաջարկները ուկրաինական հակամարտության կարգավորման վերաբերյալ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովին։

Նա նաև նշել է, որ հոկտեմբերի 21-ին Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների հանրային քննարկումը կարող է վնասել գործընթացին։

Պեսկովը, պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին, նաև հայտարարել է, որ ներկայում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույց նախատեսված չէ, սակայն անհրաժեշտության դեպքում նման բանակցությունները կարող են արագ կազմակերպվել։ Նա նշել է, որ նախագահները մշտապես հավաստիացնում են միմյանց, որ պատրաստ են խոսել, այսպես ասած, առաջին իսկ ցանկության դեպքում և ցանկացած պահի։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Մոսկվան չի տեսնում Ուկրաինայի և Եվրոպայի պատրաստակամությունը՝ էսկալացիայից անցնելու իրական երկխոսության: Նա միևնույն ժամանակ դրական է գնահատել եվրոպական որոշ երկրների ցանկությունը՝ հասկանալ, թե ինչ է տեղի ունենում: Նա հայտնել է նաև, որ ԱՄՆ-ի և Ուկրաինայի հետ եռակողմ շփումների նոր փուլի համար ռուսական բանակցային խմբի կազմը դեռ որոշված չէ:

Հոկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում, իսկ դրա նախորդ օրը Օսլոյում կայացած բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ քննարկումները կառուցողական էին և կշարունակվեն տեխնիկական մակարդակով եռակողմ բանակցություններով: Նա միևնույն ժամանակ նշել է, որ դեռ կարևոր աշխատանք կա անելու:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում