Եվրոպա

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարիայում մեկնարկել է Պլովդիվի գիտության փառատոնը. BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Հոկտեմբերի 21-25-ը Բուլղարիայում անցկացվում է Պլովդիվի գիտության չորրորդ փառատոնը, որի շրջանակում նախատեսվում է 94 միջոցառում՝ Բուլղարիայից և արտերկրից ավելի քան 60 գիտնականների մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

Ծրագիրն ուսումնասիրում է մարդու առողջությանը, մոլորակին, տիեզերքին և նորարարությանը վերաբերող արդիական թեմաներ՝ սկսած Մարսն ու Լուսինը գաղութացնելու հավակնությունների համատեքստում մարդու վերարտադրության հարցերից մինչև հացահատիկային կայուն մշակաբույսերի ստեղծումը, շաքարախտի և այլ հիվանդությունների հետ կապված բորբոքային գործընթացների նկատմամբ նոր մոտեցումները, ինչպես նաև դեղորայքի նկատմամբ կայուն տուբերկուլյոզի դեմ պայքարի նորարարական եղանակները։

Փառատոնը ներկայացնում է գիտական հայտնագործություններն ու մարդկության առջև ծառացած մարտահրավերները, այդ թվում՝ քննարկումներ, որոնք նախատեսված են 18 և բարձր տարիքի անձանց համար։ Չորս օրերի ընթացքում տեղի կունենան ցուցադրություններ, փորձեր, բեմական միջոցառումներ և աշխատարաններ։

Դպրոցականների համար նախատեսված հատուկ ծրագիրն առաջարկում է ռոբոտաշինության, գիտության, տեխնոլոգիաների, ինժեներության և մաթեմատիկայի (STEM) և Lego կրթության, ինչպես նաև պալեոնտոլոգիայի, մանրէաբանության, պատմության, աշխարհագրության և ցամաքող գետերի արբանյակային ուսումնասիրության հետ կապված միջոցառումներ։ Նախատեսվում են հատուկ աշխատարաններ ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների համար։

Փառատոնի ընթացքում կներկայացվի նաև չորս ցուցահանդես, որոնք կազմակերպվել են «Գեղեցիկ գիտություն» հիմնադրամի կողմից՝ Կրթության և գիտության նախարարության, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի և «Պլովդիվ 2019» հիմնադրամի հետ համագործակցությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում