Եվրոպա

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո

1 րոպեի ընթերցում

Նորվեգիայի վարչապետը սպասում է, որ Ուիթքոֆը ՌԴ-ում բանակցություններից հետո կվերադառնա Օսլո

Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հոկտեմբերի 21-ին Ռուսաստանում բանակցությունների ավարտից հետո կվերադառնա Օսլո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է EFE գործակալությունը։

«Մենք, հնարավոր է, նրա հետ հանդիպենք օդանավակայանում։ Հուսով ենք՝ նրանից տեղեկություններ կստանանք (խմբ.՝ Ռուսաստանում ունեցած նրա շփումների մասին)», - գործակալությունը մեջբերում է Նորվեգիայի վարչապետի խոսքը։

Հոկտեմբերի 20-ին Ուիթքոֆն Օսլոյում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի և Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։

Հոկտեմբերի 21-ի առավոտյան նա ժամանել է Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինյան պալատ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում