Իրան

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

2 րոպեի ընթերցում

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով նավթի փոխադրման վերաբերյալ ԱՄՆ-ի հաղորդագրությունները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է առևտրային նավերի չարտոնված տարանցման համար, իսկ ԱՄՆ ռազմածովային ուժերի պնդումները, թե նեղուցով շարունակվում են նավթի փոխադրումները, իրականությանը չեն համապատասխանում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։

Նշվում է, որ ԻՀՊԿ-ն հավելել է, որ նավթի «մաքսանենգությամբ» զբաղվող փոքր նավերի անցումը չի նշանակում, թե նեղուցը բաց է նավագնացության համար։

Հոկտեմբերի 20-ին կորպուսը հաղորդել էր, որ Հորմուզի նեղուցում նավթի խոշոր լցանավ է պայթել ականի վրա, ինչի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։

ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ կկանխեն «նավագնացության անվտանգության խախտման ցանկացած փորձ» այս ջրային ուղում։ Միևնույն ժամանակ նշվել է, որ 2 միլիոն բարել նավթ տեղափոխող լցանավն անջատել էր ավտոմատ նույնականացման համակարգերը և Հորմուզի նեղուցով շարժվում էր Թեհրանի հետ չհամաձայնեցված երթուղով։

ԻՀՊԿ-ն պարբերաբար հիշեցնում է հարավային երթուղու օգտագործման վտանգավորության մասին, որն անցնում է Օմանի ափերի մերձակայքով, և ընդգծում է, որ Հորմուզի նեղուցը մնում է իր ուժերի դիտարկման ու լիակատար վերահսկողության ներքո։

ԱՄՆ-ն իր հերթին պնդում է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է ամերիկյան ուժերի վերահսկողության տակ, որոնց ուղեկցությամբ նավթատար լցանավերն անցնում են նեղուցով՝ փոխադրելով միլիոնավոր բարել նավթ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում