Իրաքի ԱԳ նախարարն Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունից երկրի կորուստը գնահատում է 60 մլրդ դոլար
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմական հակամարտության հետևանքով Իրաքի տնտեսական կորուստները կազմել են մոտավորապես 60 միլիարդ դոլար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Իրաքի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ՝ Հռոմում Իրաքի և Իտալիայի միջև կայացած բանակցությունների արդյունքների վերաբերյալ։
«ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող հակամարտությունը հանգեցրել է տնտեսական կորուստների…. Իրաքը կրել է կորուստներ, որոնք գնահատվում են մոտավորապես 60 միլիարդ դոլար», - մեջբերվում է Իրաքի արտաքին գործերի նախարար Ֆուադ Հուսեյնի խոսքը հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ն և Իսրայելը պատերազմ են սկսել Իրանի դեմ փետրվարի 28-ին: Հունիսին Վաշինգտոնը և Թեհրանը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, սակայն փաստաթղթով նախատեսված հրադադարը խախտվել է։ Կողմերը միջնորդների միջոցով բանակցություններ են վարում հակամարտության լուծումներ գտնելու ուղղությամբ։