Իրան

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Իրանը հայտարարել է, որ լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ

Իրանի բանակի հրամանատար գեներալ մայոր Ամիր Հաթամին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է Իրանի լիակատար վերահսկողության ներքո, իսկ երկրի զինված ուժերը պատրաստ է մարտական գործողությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է IRIB հեռուստաընկերությունը։

Իմամ Ալիի անվան սպայական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ հրամանատարն ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան ժամանակ, քանի դեռ «թշնամին չի հարգում Իրանի ժողովրդի իրավունքները»։

Հաթամին նաև հայտարարել է, որ «հակառակորդը չի հասել իր ռազմական և ռազմավարական նպատակներից ոչ մեկին»։

«Թշնամու համար մենք սահմանել ենք հավասարեցում, որի համաձայն, եթե մեր երկրի ենթակառուցվածքներին վտանգ սպառնա, ապա բազմակի վնաս կհասցվի նրա ենթակառուցվածքներին ու շահերին, հանցավոր սիոնիստական ռեժիմի ենթակառուցվածքներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր համագործակցում են նրա հետ», - նշել է Հաթամին IRIB-ը։

ԱՄՆ զինված ուժերն իր հերթին պնդում է, որ Հորմուզի նեղուցը գտնվում է իր վերահսկողության տակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում