Իրան

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի հետ կապված նավ ոչնչացնելու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հայտնել է Իրանի հետ կապված նավ ոչնչացնելու մասին

ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հոկտեմբերի 14-ի ուշ երեկոյան հայտնել է, որ անցյալ շաբաթ ոչնչացրել է Իրանի հետ կապ ունեցող առագաստանավ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ X հարթակում CENTCOM-ի հաղորդագրության համաձայն՝ նավը հետախուզություն էր իրականացնում և թիրախավորում էր Օմանի ծոցում գտնվող ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերը։

«Առագաստանավի անձնակազմի անդամները նավի ոչնչացումից առաջ անվտանգ տարհանվել են։ Նրանց հայրենադարձության գործընթացը շարունակվում է», - գրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։

CENTCOM-ը հավելել է, որ վերջին յոթ ամսվա ընթացքում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, բացի ամերիկյան ռազմածովային ուժերի նավերից, առանց խտրականության թիրախավորել է նաև տարածաշրջանային ջրերով անցնող քաղաքացիական նավաստիներին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում