Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին. Իտալիայի երկու քաղաքացի զոհվել է
1 րոպեի ընթերցում

Իրանը անօդաչու թռչող սարքով հարված է հասցրել Քուվեյթին։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՊԱ գործակալությունը, Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է, որ գերմանական Rheinmetall ընկերության երկու իտալացի աշխատակիցներ զոհվել են ռազմավարական կարևոր ենթակառուցվածքային օբյեկտի վրա հարձակումը հետ մղելիս վթարի ենթարկված անօդաչու թռչող սարքերի բեկորների հետևանքով։
Rheinmetall-ի Skynex հակաօդային համակարգը տեղակայվել է Քուվեյթում՝ անօդաչու թռչող սարքերին հակազդելու համար։