Իրան

Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի

2 րոպեի ընթերցում

Իրանի շրջափակումը ցամաքից գործնականում անհնար է. Արաղչի

Իրանի ցամաքային շրջափակման իրականացումը գործնականում անիրագործելի խնդիր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  նոյեմբերի 24-ին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Սահմանների միջով հաճախակի տեղաշարժերը, մարդկանց միջև հարաբերությունները, սահմաններ չճանաչող պատմական և մշակութային կապերն Իրանի նահանգների, հատկապես սահմանամերձ նահանգների համար ստեղծել են հնարավորություններ, որոնք թույլ կտան մեզ կրկին ստանալ այն, ինչից թշնամիները ջանում են մեզ զրկել», - նրա խոսքը մեջբերում է Al Jazeera հեռուստաալիքը։

Արաղչին ընդգծել է, որ Իրանի ընդարձակ տարածքը և նրա նահանգների բազմազանությունը թույլ կտան շրջանցել ԱՄՆ-ի պատժամիջոցներն ու սահմանափակումները։

Նոյեմբերի սկզբին ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հաղորդել էր, որ ամերիկյան զինված ուժերը ստեղծում են օպերատիվ խումբ՝ Իրանի կողմից ցամաքային երթուղիներով և Կասպից ծովով սպառազինությունների փոխադրումները կանխելու նպատակով։

Ըստ հրամանատարության ղեկավար, ծովակալ Բրեդ Քուփերի՝ «Iron Gate» («Երկաթե դարպասներ») օպերատիվ խմբի ստեղծումը կամրապնդի ծովում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի «երկաթյա շրջափակման հաջողությունը»։

Անցած շաբաթ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում խոստացել էր, որ ԱՄՆ-ն կշարունակի Իրանի նկատմամբ տնտեսական ճնշումն այնքան ժամանակ, մինչև Թեհրանը չհամաձայնի հակամարտության դադարեցման՝ Վաշինգտոնի համար ընդունելի պայմանավորվածությունների։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում