Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների վերագործարկումը կլինի «գլխավոր մրցանակը». Քուշներ
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները կարծում է, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ հաշտության բանակցությունների գլխավոր արդյունքը պետք է լինի հարաբերությունների վերագործարկումը Ռուսաստանի և Եվրոպայի միջև։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ New York հանդեսին տված հարցազրույցում նա նշել է, որ ՌԴ-Ուկրաինա հակամարտության կարգավորման հարցում «գլխավոր մրցանակը» կլինի ոչ թե հրադադարն, այլ «հարաբերությունների վերագործարկումը Ռուսաստանի և Եվրոպայի միջև, որի պարագայում չի լինի մշտական ագրեսիա»։
ԱՄՆ ղեկավարի հատուկ բանագնացը նաև հույս է հայտնել, որ «գոյություն ունի ուղի», որի դեպքում «մարդիկ կարող են ապրել կողք-կողքի և զբաղվել բիզնեսով»։
ԱՄՆ նախագահի փեսա Քուշները նաև հայտնել է, որ փորձել է Թրամփին համոզել, որ նա դադարի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հասցեին քննադատությունները։ Նա միևնույն ժամանակ հայտնել է Զելենսկու նկատմամբ իր համակրանքի մասին։ Քուշները նաև նշել է, որ հրապարակայնորեն բանակցելու Կիևի սովորությունը ոչ արդյունավետ է։