Եվրոպա

Հայտնի է Սերբիայի նախագահական ընտրությունների անցկացման օրը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է Սերբիայի նախագահական ընտրությունների անցկացման օրը

Սերբիայի նախագահի պաշտոնակատար, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Չուպիչը հայտարարել է, որ պետության ղեկավարի ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 27-ին։

«Դրանք կկայանան դեկտեմբերի 27-ին։ «Ուսանողական ցուցակն» ունի իր թեկնածուն», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Չուպիչն ասել է N1 հեռուստաալիքի եթերում։

Նա չի բացահայտել իշխող ուժի թեկնածուի անունը։

Ալեքսանդր Չուպիչը Բելգրադի համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի դոցենտ է և իշխող «Ուսանողական ցուցակ» միավորման ներկայացուցիչ։ Նոյեմբերի 19-ին նա ընտրվել է Սերբիայի նոր գումարման խորհրդարանի նախագահ։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 140 պատգամավոր։ Խորհրդարանի նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո Չուպիչը դարձել է նաև երկրի նախագահի պաշտոնակատար։

Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել հոկտեմբերի 25-ին։ Դրանցում հաղթել է «Ուսանողական ցուցակը»՝ ստանալով 140 մանդատ, ինչը բավարար է ինքնուրույն կառավարություն ձևավորելու համար։

Նախկին նախագահ Ալեքսանդար Վուչիչի ընդդիմադիր Սերբական առաջադիմական կուսակցությունն ունի 103 մանդատ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում