Աշխարհ

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

1 րոպեի ընթերցում

3,79 միլիարդ դոլար՝ մեկ օրում. GTA VI-ը ռեկորդ է սահմանել տեսախաղերի պատմության մեջ

Grand Theft Auto-ի վեցերորդ մասը, որը թողարկվել է շարքի նախորդ խաղից 13 տարի անց, շուկայում հայտնվելուց հետո առաջին 24 ժամվա ընթացքում սահմանել է եկամտի բացարձակ ռեկորդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Grand Theft Auto (GTA) խաղի մշակող ամերիկյան Rockstar Games ընկերությունը նոյեմբերի 20-ի երեկոյան հայտարարել է, որ թողարկման առաջին օրը GTA VI-ի վաճառքից ստացված եկամուտը հասել է 3,79 միլիարդ դոլարի (3,45 միլիարդ եվրո)։

«Մենք խորապես հուզված ենք ամբողջ աշխարհի խաղացողների արձագանքից և անչափ ուրախ ենք կիսել այս պահը ձեզ հետ»,- ասել է Rockstar Games-ի նախագահ և հիմնադիր Սեմ Հաուզերը։

Խաղի համակարգչային տարբերակի թողարկման պաշտոնական ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում