Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել ՌԴ-ի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ
2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Փարիզը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել Ռուսաստանի կողմից Կիևին հասցված հարվածների կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում։
Le Kremlin a encore frappé Kyiv. Des civils tués. Les ambassades d'Autriche et des Pays-Bas touchées. Ce sont des crimes. La France les condamne avec la plus grande fermeté. J'ai demandé une réunion du Conseil de sécurité des Nations unies. La Russie devra y rendre des comptes. Pleine solidarité avec le peuple ukrainien, et avec nos amis autrichiens et néerlandais. Vladimir Poutine se croit au-dessus des règles. Il ne l'est pas. Nous ne relâcherons pas la pression.
— Jean-Noël Barrot (@jnbarrot) November 20, 2026
«Կրեմլը կրկին հարվածել է Կիևին։ Խաղաղ բնակիչներ են զոհվել։ Վնասվել են Ավստրիայի և Նիդեռլանդների դեսպանատները», - գրել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Ժան-Նոել Բարոն տեղի ունեցածն անվանել է «հանցագործություններ, որոնք Ֆրանսիան վճռականորեն դատապարտում է»։
«Ես դիմել եմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու խնդրանքով։ Ռուսաստանը պետք է այնտեղ պատասխանի այդ հարվածների համար։ Վլադիմիր Պուտինը կարծում է, թե վեր է ցանկացած կանոնից։ Դա այդպես չէ։ Մենք չենք թուլացնի ճնշումը», - հավելել է Բարոն։
Ըստ քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի՝ Կիևում գիշերվա ռուսական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 17 մարդ վիրավորվել է։