Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան
1 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Ռուսաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Սամվել Մկրտչյանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
2024 թվականի օգոստոսից ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Գուրգեն Արսենյանը։