Քաղաքականություն

ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումներից է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը և սահմանների բացումը

1 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարության 5-ամյա գործունեության միջոցառումներից է Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումը և սահմանների բացումը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Կառավարության հնգամյա ծրագրի արտաքին քաղաքականության միջոցառումներից է նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն ու սահմանների բացումը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԳՄԱ նախարարն այս մասին ասել է Կառավարության նոյեմբերի 19-ին նիստում։

«Կառավարության 2026-2031 թվականների գործունեության միջոցառումների շրջանակում նախատեսել ենք նաև Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում և սահմանների բացում։ Նաև հաշվի առնելով նախորդ տարի Ազգային ժողովի կողմից ընդունված «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը՝ նախատեսում ենք ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում՝ անդամակցության հեռանկարով»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքն ընդունել էր 2025 թվականի մարտի 26-ին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում