Քաղաքականություն

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու G20-ի գագաթնաժողովին

Հայաստանը հրավիրվել է մասնակցելու Ամերիկայի Միացյալ Նահանգներում կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է գագաթնաժողովի պաշտոնական կայքում:

Դեկտեմբերի 14-15-ը Մայամիում կայանալիք գագաթնաժողովին հրավիրվել են մասնակցելու նաև Ադրբեջանը, Ֆինլանդիան, Իռլանդիան, Ղազախստանը, Նիդեռլանդները, Նորվեգիան, Կատարը, Սինգապուրը, Իսպանիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուզբեկստանը և Վիետնամը:

G20-ի անդամ երկրներն են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Ճապոնիան, Մեքսիկան, Լեհաստանը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Հարավային Կորեան, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգները:

Մեծ քսանյակի գագաթնաժողովին կմասնակցեն նաև Աֆրիկյան Միությունը և Եվրոպական Միությունը:

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում