Քաղաքականություն

Վարչապետը Սահմանադրության ընդունման դեպքում խոստացել է հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու

1 րոպեի ընթերցում

Վարչապետը Սահմանադրության ընդունման դեպքում խոստացել է հաջորդ ընտրություններին չլինել վարչապետի թեկնածու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդդիմությանն առաջարկել է գնալ նոր Սահմանադրության հանրաքվեի՝ հայտարարելով, որ դրա մերժման դեպքում հրաժարական կտա, իսկ ընդունման դեպքում հաջորդ ընտրություններին վարչապետի թեկնածու չի լինի։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետն առաջարկը ներկայացրել է նոյեմբերի 19-ին Կառավարության նիստում՝ անդրադառնալով նոր Սահմանադրության ընդունման գործընթացին։

«Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը «այո» կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է, որ նախորդ օրը խորհրդարանում մասամբ ներկայացրել էր առաջարկը, իսկ այժմ ցանկանում է այն հստակ ձևակերպել։

Անդրադառնալով նոր Սահմանադրության մշակմանը՝ Փաշինյանը հայտնել է, որ նախնական նախագիծը կհրապարակվի հաջորդ շաբաթ։ Նա ընդգծել է, որ այն ենթակա է լրամշակման՝ միաժամանակ սահմանելով իշխանության համար սկզբունքային գաղափարական շրջանակը։

«Սահմանադրության նախագիծը պետք է միանշանակ լրամշակվի, բայց այն չի կարող հատել «Իրական Հայաստանի» գաղափարախոսության գծերը»,- ասել է վարչապետը։

Կարդացեք հոդվածը` EnglishქართულიРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում