Հայաստանում նախատեսվում է կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն երկու կատարողի հյուրախաղեր
1 րոպեի ընթերցում

Հայաստանում նախատեսվում է կազմակերպել համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն երկու կատարողի հյուրախաղեր։
Այդ նպատակով արդեն մրցույթ է հայտարարված։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ 2027 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ընթացքում այս մասին ասել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային մշակութային միջոցառումների անցկացման հարթակ դարձնելու ուղղությամբ նախատեսվող քայլերը։
«Մենք նաև էական քայլեր ենք նախաձեռնում միջազգային մշակութային կարևոր հարթակ դառնալու։ Մասնավորապես, կարևորում եմ համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն երկու կատարողների հյուրախաղերի կազմակերպումը Հայաստանում, որի համար արդեն իսկ մրցույթ է հայտարարված»,- ասել է Անդրեասյանը։
Նախարարը նման միջոցառումների կազմակերպումը կարևորել է զբոսաշրջության զարգացման, երկրի ճանաչելիության բարձրացման և տնտեսության վրա դրական ազդեցության տեսանկյունից։