Մշակույթ

Ռուսաստանում կայացել է Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ միջոցառումը

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանում կայացել է Հայաստանի մշակույթի օրերի եզրափակիչ միջոցառումը

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության մշակույթի օրերը եզրափակվել են դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանի համերգով, որ կայացել է Մոսկվայի Պ.Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի դահլիճում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դասական երաժշտության երեկոյի ընթացքում հնչել են Կոմիտասի եւ Էդուարդ Բաղդասարյանի ստեղծագործությունները։

Նշենք, որ ՌԴ-ում ՀՀ մշակույթի օրերը կազմակերպվել են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության համատեղ նախաձեռնությամբ՝ նոյեմբերի 9-ից 16-ը։ Միջոցառումների ծրագրում ներառվել են թատերական ներկայացումներ, պարարվեստ, ջազային և ակադեմիական երաժշտություն՝ ՌԴ հանդիսատեսին ներկայացնելով Հայաստանի ժամանակակից մշակութային կյանքի բազմազան ուղղությունները։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում