Մշակույթ

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին

1 րոպեի ընթերցում

Մոսկվայում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված Առնո Բաբաջանյանի 105 և Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին

Մոսկվայի Արբատ փողոցում բացվել է ֆոտոցուցահանդես՝ նվիրված մեծանուն կոմպոզիտորներ՝ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանակիր, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ՀԽՍՀ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի 105 և ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Ամերիկյան երաժշտական ակադեմիայի մրցանակի դափնեկիր, ՌԽՍՀ ժողովրդական արտիստ Միքայել Թարիվերդիևի 95-ամյակներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի կոմպոզիտորների միությունը։

«Ի թիվս բազմաթիվ հյուրերի, արարողությանը մասնակցել են նաև ժողովրդական արտիստ, դաշնակահար Յուրի Ռոզումը և ռուս երաժշտագետ, գրող, Թարիվերդիևի այրի՝ Վերա Թարիվերդիևան։ Ցուցահանդեսը միավորում է ԽՍՀՄ ժամանակաշրջանի 2 մեծանուն կոմպոզիտորների ստեղծագործական ժառանգությունը։ Այցելուները կարող են տեսնել հազվագյուտ արխիվային լուսանկարներ՝ ընտանեկան հավաքներից, ծանոթանալ երաժիշտների ստեղծագործական ուղու հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում