Եվրոպա

Կրեմլը համաձայն է Ֆինլանդիայի նախագահի հետ՝ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության հարցում

1 րոպեի ընթերցում

Կրեմլը համաձայն է Ֆինլանդիայի նախագահի հետ՝ Ռուսաստանի հետ երկխոսության անհրաժեշտության հարցում

Կրեմլում համաձայն են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի՝ Մոսկվայի հետ երկխոսության անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությունների հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Վեստի» լրատվական ծառայությանը հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Իսկապես, մենք պարոն Ստուբից բավականին պրագմատիկ հայտարարություններ ենք լսում, մենք դա արձանագրում ենք։ Մենք համաձայն ենք դրա հետ», - ասել է նա։

Ավելի վաղ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը բարձր էր գնահատել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցը՝ եվրոպական երկրներին կոչ անելով ուղիղ երկխոսություն սկսել Մոսկվայի հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում