Եվրոպա

Բուլղարիայի ափերի մոտ գազատար նավ է խորտակվել

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի ափերի մոտ գազատար նավ է խորտակվել

GAS HUSKY գազատար նավը Սև ծովում խորտակվել է Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում, ընթանում է անձնակազմի փրկարարական գործողություն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է բուլղարական Maritime մասնագիտացված հարթակը։

Նշվում է, որ նավը ռադարների էկրաններից անհետացել է գիշերը: Տեղական ժամանակով ժամը 08:02-ին ստացվել է վթարային ազդանշան։ Ժամը 10:25-ին հետախուզման նպատակով օդ է բարձրացել Բուլղարիայի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռը, որը դեպքի վայրում՝ ափից մոտ 50 մղոն հեռավորության վրա, հայտնաբերել է փրկարարական լաստ՝ մարդկանցով։ Պատահարի վար են ուղարկվել ուղղաթիռներ։ Փրկարարական գործողությունը շարունակվում է:

Բուլղարիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նավն ընթանում էր Լիբերիայի դրոշի ներքո։ Դրա տախտակամածին կար անձնակազմի 19 անդամ։ Նավը տեղափոխում էր 3400 տոննա հեղուկացված նավթային գազ։

Նավի խորտակման պատճառը հայտնի չէ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում