Եվրոպա

Ուիթքոֆն ու Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. Axios

1 րոպեի ընթերցում

Ուիթքոֆն ու Քուշները նոյեմբերի 19-ին Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքները. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները այս շաբաթ Բեռլինում հանդիպում կունենան Ուկրաինայի և Եվրոպայի պաշտոնատար անձանց հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Axios լրատվական հարթակը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման համաձայն՝ Ուիթքոֆն ու Քուշները «պլանավորում են այս շաբաթ հանդիպել ուկրաինացի և եվրոպացի պաշտոնատար անձանց հետ՝ աշխատելու Ուկրաինայի անվտանգության երաշխիքների և հետպատերազմյան տնտեսական վերականգնման ծրագրի վրա»։

Հրատարակության տվյալներով՝ դա տեղի կունենա նոյեմբերի 19-ին, Բեռլինում։

Axios-ը նշում է, որ հանդիպումը կկայանա ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարների՝ Շենժենում կայանալիք եռակողմ գագաթնաժողովի օրը։

Ամերիկացի պաշտոնյան հատուկ բանագնացների հանդիպումը Բեռլինում և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցը Չինաստան որակել է որպես «համակարգված դիվանագիտական ջանքեր»։

Աղբյուրի խոսքով՝ Ուիթքոֆն ու Քուշները «կանոնավոր կապի մեջ են ուկրաինացի և եվրոպացի պաշտոնյաների հետ՝ միաժամանակ փոխգործակցելով Ռուսաստանի հետ»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում