Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել գրեթե 50 ռուսական բանկի նկատմամբ
1 րոպեի ընթերցում

Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական 49 բանկի, այդ թվում՝ «Յունիստրիմ»-ի և «ՍՊԲ բանկ»-ի նկատմամբ, ինչպես նաև «Բալանս ստրախովանիե» ապահովագրական ընկերության և «ЮMoney» էլեկտրոնային վճարումների օպերատորի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի որոշման մեջ։
«Բանկային ոլորտը տնտեսության այն հատվածն է, որն ապահովում է Ռուսաստանի կառավարության զգալի եկամուտները», - նշվում է փաստաթղթում։
Բացի վերոնշյալներից, սահմանափակումների տակ են հայտնվել, մասնավորապես, «Մեժդունարոդնի ֆինանսովիյ կլուբ» բանկը, «Գուտա-բանկ»-ը, «Մորսկոյ բանկ»-ը,«Ռուսնար բանկ»-ը, «Ինտերպրոգրեսբանկ»-ը, «Բանկ 131»-ը, «Սվոյ բանկը», «Կոնտուր Բանկը», «Բանկ Կազանի», «ՌՖԿ-բանկ»-ը և «Տիմեր բանկ»-ը։
Ցանկում ներառվել է նաև «Բալանս ստրախովանիե» ապահովագրական ընկերությունը, որին ԵՄ-ն մեղադրում է ռուսական նավթի փոխադրման հետ կապված լցանավին ապահովագրական ծառայություններ մատուցելու համար։