Սոմալիի դրոշի ներքո նավարկող բեռնատար նավն աղետի ազդանշան է ուղարկել Սև ծովի բուլղարական տնտեսական գոտում
1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի տրանսպորտի և կապի նախարարության մամուլի կենտրոնը հայտնել է, որ Սոմալիի դրոշով բեռնանավը աղետի ազդանշան է ուղարկել Սև ծովում՝ Բուլղարիայի բացառիկ տնտեսական գոտում․ անձնակազմը հայտնել է, որ նավը խորտակվում է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):
BETUL 8 նավը, որի անձնակազմը բաղկացած է 12 հոգուց, Ռումինիայի Տուլչա քաղաքից ուղևորվելիս է եղել դեպի Եգիպտոս։ Այն տեղափոխում էր գրեթե 3 տոննա ցորեն:
Դեպքի վայր են ուղարկվել Սև ծովում գործող ականազերծման ռազմածովային խմբի (MCM Black Sea) չորս նավ՝ երկու բուլղարական, մեկ ռումինական և մեկ թուրքական։ Փրկարարական գործողությունները համակարգում է բուլղարական կողմը։
Փրկարարական գործողությանը ներգրավվել են նաև Ռազմաօդային ուժերի երկու «Կուգար» ուղղաթիռ և Սու-25 ինքնաթիռ, որոնք իրականացնելու են տարածքի դիտարկում և հետախուզություն։
Բուլղարական հեռագրական գործակալությունը հիշեցնում է, որ երկու շաբաթ առաջ Կալիակրա հրվանդանից մոտ 17 ծովային մղոն հեռավորության վրա երեք անօդաչու թռչող սարքով հարվածել էին լիթիում-իոնային մարտկոցներ տեղափոխող նավին։