Վրաստան

Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Վրաստանը հրաժարվել է մասնակցել ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Վրաստանի իշխանությունները հրաժարվել են մասնակցել նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք Եվրամիության ընդլայնման հարցերով գագաթնաժողովին։ Պատճառն այն է, որ կազմակերպիչները երկրին հրավիրել են ներկայացված լինել միայն ԵՄ-ում Վրաստանի դեսպանի մակարդակով։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։

«Վրաստանը նոյեմբերի 16-ին Բրյուսելում կայանալիք միջոցառմանը, այդ թվում՝ կապերի ամրապնդման հարցերով նախարարական գագաթնաժողովին մասնակցելու համապատասխան մակարդակի հրավեր չի ստացել։ Հետևաբար, Վրաստանի ներկայացուցիչը նշված հանդիպմանը չի մասնակցի»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Միևնույն ժամանակ, գերատեսչությունում նշել են, որ Վրաստանը շարունակում է հավատարիմ մնալ Եվրամիության հետ կառուցողական համագործակցությանը և պատրաստ է մասնակցել հանդիպումներին՝ համապատասխան մակարդակով հրավեր ստանալու դեպքում։ ԱԳՆ-ի խոսքով՝ Բրյուսելին հայտնի է Թբիլիսիի դիրքորոշումը։

ԵՄ ընդլայնման հարցերով ֆորումը կանցկացվի «Ընդլայնված Եվրոպա՝ ուժեղ Եվրոպա» կարգախոսով։ Միջոցառման կազմակերպիչը ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում