Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խորհրդականներին հայտնել է, որ կարող է զերծ մնալ Իրանին նոր հարվածներ հասցնելուց, եթե Թեհրանի կամ Եմենի հութիների կողմից ԱՄՆ-ի դեմ նոր սադրանքներ չլինեն։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters-ն այս մասին հայտնում է՝ վկայակոչելով քննարկումներին տեղեկացված երեք աղբյուրի։
Գործակալության տվյալներով՝ վերջնական որոշում դեռ չկա։ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցներում Թրամփին հորդորել են չվերսկսել հարվածները։
Սպիտակ տան ներկայացուցիչը նշել է․ «Միայն նախագահ Թրամփը գիտի՝ ինչ է անելու և երբ»։
Կարդացեք հոդվածը` English