Միացյալ Նահանգներ

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

1 րոպեի ընթերցում

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

ԱՄՆ Նոր Օռլեան քաղաքում տանկերի և զբոսանավի բախումից հետո փրկվել են զբոսանավում գտնվող բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները՝ շուրջ 180 մարդ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է «Ֆրանս Պրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Նշվում է, որ հոսպիտալացվել է 32 մարդ, որոնցից ոչ մեկի վնասվածքները կյանքին սպառնացող չեն։

Բախումը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին՝ տեղական ժամանակով մոտ ժամը 12։30-ին, Միսիսիպի գետի վրա։ «Atlantic Asphalt» տանկերը հարվածել է նավամատույցում կանգնած «American Heritage» զբոսանավին, որը դրանից հետո կողաշրջվել է։

Նոր Օռլեանի քաղաքապետ Հելենա Մորենոյի խոսքով՝ հոսպիտալացվածների թվում են նաև տարհանման աշխատանքներին մասնակցած երկու ոստիկաններ։ Զոհեր չկան։

«Սա հրաշք է։ Սա բառացիորեն հրաշք է Միսիսիպիի վրա»,- լրագրողներին ասել է Լուիզիանայի նահանգապետ Ջեֆ Լենդրին։

Բախման պատճառները պարզելու համար հետաքննություն են սկսել ԱՄՆ առափնյա պահպանությունն ու Տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում