Միացյալ Նահանգներ

Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը

1 րոպեի ընթերցում

Դավիթ Թադևոսյանը ԱՄՆ-ում քննարկել է Հայաստանը տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դարձնելու հեռանկարը

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանն ԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպեցել է ԱՄՆ առևտրի պալատի և առաջատար ընկերությունների (VISA, Mercuria, FedEx և այլք) ներկայացուցիչների հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարն իր «Ֆեյսբուք»-ի էջում կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Հայաստանը որպես տարածաշրջանային R&D և ինժեներական կենտրոն դիրքավորելու հեռանկարները՝ շեշտադրելով ԱԲ-ն, կիսահաղորդիչները, կիբեռանվտանգությունն ու առաջադեմ արտադրությունը։

«Նախանշեցինք գործնական քայլեր՝ մեր ընկերությունները միջազգային շուկաներ դուրս բերելու, համատեղ R&D նախագծեր սկսելու և առաջիկայում ամերիկյան գործարար առաքելությանը Հայաստանում հյուրընկալելու համար»,– գրել է Դավիթ Թադևոսյանը։ 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում