Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում
1 րոպեի ընթերցում

Երևանում ամանորյա տոնական ձևավորման աշխատանքների իրականացման կապակցությամբ նոյեմբերի 13-ին, ժամը 23:00-ից մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 06:00-ն ժամանակավորապես կդադարեցվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը «Հաղթանակի» կամրջով, ինչպես նաև Աբովյան փողոցի՝ Հանրապետության հրապարակից մինչև Պուշկինի փողոց ընկած հատվածում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Պատճառված ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը։
Կարդացեք հոդվածը` Русский